«Ցավոք, չհաջողվեց Տեղ գյուղի հատվածում սահմանապահների տեղակայումն իրագործել առանց սրացումների». վարչապետ
![]() 898 Հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ., 11:12 «Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների: Ապրիլի 11-ին ադրբեջանական ԶՈՒ-ն հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր ԶՈՒ 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրավաբար կատարելով իրենց զինվորական պարտքը»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով վարչապետը կարևոր համարեց նախորդ օրը ԵՄ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991-ի սահմանագիծը. «Խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում հռչակագրով վերածվել է պետական սահմանի: Ահա, այդ սահմանագիծը պետք է հարգվի. արձանագրվել է Եվրոմիության արձանագրության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի ետ քաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, և նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
