Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ծաղկաձորի չինովնիկներն ամեն ինչ անում են բիզնեսին խանգարելու համար». Վահրամ Միրաքյան

«Ծաղկաձորի չինովնիկներն ամեն ինչ անում են բիզնեսին խանգարելու համար». Վահրամ Միրաքյան
297
Կիրակի, 16 ապրիլի, 2023 թ., 23:18

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ և համահիմնադիր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծաղկաձորի գլխավոր, Օրբելի փողոցն է, որտեղ շատ լավ ռեստորաններ կան: Աջ մասի մայթը բիզնեսն է սարքել, ձախ մասի ճանապարհը՝ պետությունը, համայնքապետարանը: Ես ինչ հիշում եմ Ծաղկաձորում ճանապարհներն ահավոր վատն են: Ոնց կարելի է էդքան չսիրել սեփական քաղաքը, ինչքան Ծաղկաձորի չինովնիկները չեն սիրում:
Ընդհանրապես, Ծաղկաձորը որպես տուրիստական պրոյեկտ բիզնեսն է ստեղծել, իսկ պետությունն ամեն ինչ անում է Ծաղկաձորի կայացման հարցում բիզնեսին խանգարելու համար: Մենակ հարկեր են հավաքում ու ներդրում չեն անում այդ գումարը համայնքի վրա: Երկրի հիմնական տուրիստական կենտրոններից մեկը երբեք լավ ճանապարհ չի ունեցել: Ու ոչ միայն լավ ճանապարհ, չկա ոչ մի ընդհանուր պրոյեկտ, զարգացման ծրագիր, ճարտարապետական կողմնորոշիչներ և այլն:
Չեմ կարողանում ընկալել, ոնց կարելի էսքան անիքնասեր բառադի լինել»:

Աղբյուրը`   Վահրամ Միրաքյան