«Կարևոր է հասկանալ՝ ի՞նչ են ուզում Արցախի իշխանությունները». Հակոբ Հակոբյան
![]() 362 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 01:12 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արդեն շուրջ 4 ամիս է, որ ողջ աշխարհը լուռ դիտում է այն միջազգային ահաբեկչությանը, որն Ադրբեջանի իշխանությունը սանձազերծել է Արցախի դեմ և սա աշխարհաքաղաքական ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կոնտեքստում, մի փուլային գործընթաց է, որը Ադրբեջանի հանցագործ իշխանությունները սկսել են դեռևս 2020 թվականի սեպտեմբերից: Իսկապես, շատ կարևոր է հասկանալ, արձանագրել, վերլուծել, թե ինչ է ուզում թշնամին՝ գնահատել իրավիճակն ու սադրանքների հնարավոր մոտիվները, աշխարհաքաղաքական շրջանակը և այլն: Բայց ավելի կարևոր է հասկանալ՝ ի՞նչ են ուզում Արցախի իշխանությունները: Իհարկե, մեծ իմաստով բոլորս ուզում ենք մի բան՝ անվտանգ Արցախ, զարգացող, պաշտպանված, կայուն, և այլն: Այս ամենի մասին 24 ժամ խոսում է նաև իշխանությունը: Բայց, այդ ամենը հռչակագրային, վերացական բնույթ է կրում, եթե չի ուղեկցվում իր շուրջ գոյություն ունեցող առարկայական և բովանդակային քննարկումներով, որոնք կարտացոլեն հանրային ու քաղաքական հստակ դիրքորոշումների և հայեցակարգային մոտեցումների համայնապատկեր: Դա չկա, և դրա փոխարեն գերիշխում է կոնյուկտուրային հռչակագրությունը, որը գերազանցապես զգայական, իմիտացիոն բնույթ է կրում: Դրա վառ ապացույցը ձևականորեն ստեղծվող, տարաբնույթ, բայց կարևորը լայն լիազորություններով, նախագահին կից խորհուրդներն են: Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս թյուրիմացություններին, այս ձևականություններին: Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք, որ թշնամին մոտ 500 մետրի վրա է: Ցավոք, երեկ Արցախի իշխանությունները ժողովրդին զբաղեցնում էին մրգի հերթերով, այսօր էլ երևի՝ բենզինի հերթերով»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
