Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել

Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել
279
Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 15:30

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը:
Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել ինձ:
Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների համար:
Սիրելի՛ լրագրողներ, բազմիցս նշել եմ, այժմ կրկնում եմ, ես միշտ հասանելի եմ ձեր համար:
Իմ հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ, կարող եք ճշտել թե՛ իմ հետ, թե՛ «Ուժը Հայրենյաց» կուսակցության միշտ հասանելի աշխատակազմի միջոցով:
Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով»: