Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԿԱ ԷԼ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ Ընկերներ, էլ ո՞նց էս իշխանությունները տեղ հասցնեն, որ բանը հասկանալի լինի։ Չկա, վերջացելա Արցախի հարցը։ Փաշինյանն Ազգային ժողովում ուղիղ ասում ա․ կամ առերեսվեք սրա հետ, կամ չի ստացվելու։ Երբ ինքն ասում ա, որ չի ստացվելու՝ նշանակում ա, որ պատերազմա լինելու, եթե չառերեսվենք Արցախի ամբողջական կորստի հետ։ Էս իշխանությունն էդ էջը փակել ա։ Ավելին, ոչ միայն փակել ա, այլև «հստակ արձանագրել ա», որ ինքը տուտ նե պրի չյոմ։ Բանը սկսվել ա 1998-ին, երբ Արցախը դուրս ա մնացել բանակցային գործընթացից։ Էն ինչ կա էսօր՝ ամենը դրա հետևանքն ա։ Մենք, ամենից զատ, պետք ա առերեսվենք ոչ թե ադրբեջանական քաղաքականության ու դրանց կողմից փաթաթված լուծումների հետ, այլ նախ և առաջ՝ առերեսվենք մեր իսկ իշխանության էս համակերպված կարգավիճակի հետ։ Համակերպվենք, որ իրենք համակերպվել են, հետո նաև համակերպվենք, որ Արցախի թեման փակել են։ Ու, ի դեպ, փակել են համամարդկային կոնսենսուսով, այսպես ասենք՝«վսեսայուզնի սխոդկի» ժամանակ։ Դրա մեջ դրեք նաև Արևմուտքը։ Հայաստանի՝ Արցախի մասով որևէ պրետենզիա չունենալու հարցով կա ըմբռնում Մոսկվա-Երևան-Բաքու առանցքում։ Դերերը ու ազդեցության գոտիները բաշխված են։ Իսկ Արցախն իրապես Հայաստանի ճանաչված Հանրապետության հետ այլևս կապված է բացառապես այնտեղ բնակվող հայերով, ուրիշ ոչնչով։ Ինչո՞ւ։ Որովհետև հողը նրանն ա, որի զորքը էդ հողում կանգնածա։ Մինչև 2020-ը էդ հողում կանգնած էր հայկական կանոնավոր զորքը։ Հիմա էդ հողում կանգնած ա ռուսական կանոնավոր զորքը։ Ավելի շուտ՝ դրա մի մասում, իսկ դրա մյուս՝ ավելի մեծ մասում, կանգնած ա ադրբեջանական կանոնավոր զորքը։ Չունես զորք, չունես իրավունք։ Ու Արցախի պաշտպանության բանակը հաշիվ չի։ Մասշտաբները էն չեն։ Հետևապես, եթե շտիկով տղա չունես Արցախում՝ ո՞վ ես դու էդ Արցախում առհասարակ։ Փաշինյանն ասում ա․ համակերպվեք, որովհետև իշխանությունն արդեն համակերպվել ա էդ իրողության հետ։ Բայց ստեղ մեկ այլ, ոչ պակաս առանցքային գործոն էլ կա․ Կրեմլ։ Կրեմլը սիրուց դրդված չի Արցախ զորք ներդրել, հայերի կյանքները սրբորեն պահպանելու համար չի էս ամբողջ ավանտյուրան կազմակերպել։ Եթե չլինի Արցախի հարցը, ապա էլ ի՞նչ լծակ ունի Մոսկվան Երևանի ու Բաքվի վրա։ Ռուսաստանաբնակ միլիարդատերե՞ր, գազի գի՞ն, գինու-կոնյակի արգե՞լք։ Ու սա արդեն պատմական օրինաչափությունա։ Մոսկվան չերեզ Ստեփանակերտ միշտ կա Երևանում։ Մոսկվան չերեզ Ստեփանակերտ միշտ կմնա Բաքվում։ Հայաստանն ու Ադրբեջանը Արցախից զատ այլ հիմնական օրակարգ չպիտի ունենան։ Արցախը էս տարածաշրջանային կշեռքի ցիֆեռբլատն ա։ Մոսկվան մեկ կշեռքի մի նժարինա ավել քար դնելով գին խփում, մեկ մյուս նժարին երկաթ դնելով՝ գին բարձրացնում։ Մուխլյոժ անում։ Էս շրջափուլում մուխլյոժը աշխատումա ի օգուտ Բաքվի, որովհետև Բաքվում նստածա խորհրդային ԿԳԲ-շնիկի տղա, այն է՝ Պուտինի արյունակից բարեկամ։ Չասեմ Փաշինյանից առաջ Հայաստանում ռասկլադը ոնց էր։ Հիմա, եթե Հայաստանում իշխանություն չի սավոկի ԿԳԲ-ի ներկայացուցիչ, նժարը ավտոմատ ծռվումա Ադրբեջանի խորհրդային ԿԳԲ-ի ժառանգի կողմ։ Էդ համակարգի ժառանգենրի իրար հետ լավ են լեզու գտնում։ Չուժոյներին վտարում են։ Մերժում են․․․ Արցախը Հայաստանի ու Ադրբեջանի չափման միավորնա։ Ու եթե մեզ ստիպում են անդադար էդ օրակարգով ապրել՝ Կրեմլի ներկայությունը ավտոմատ ապահովելով մեր կյանքում, ապա Փաշինյանն էլ բացեիբաց ասումա․ համակերպվեք, որ մերը չի, կամ մի համակերպվեք ու էլի ընգեք էդ չափման միավորի տրամաբանության մեջ։ Այլ հարցա դա ճիշտ մոտեցումա, թե չէ։ Չեմ ասում սա սխալա՞, թե՞ ճիշտ։ Ասում եմ, որ Փաշինյանը Արցախից հրաժարվելու կոնսենսուսա խնդրում հասարակությունից։ Ավելի շուտ՝ պրոպագանդումա էդ կոնսենսուսը։ Հիմա ընտրությունը Հայաստանի հասարակությաննա մնացել։ Ասեմ ավելին։ Տպավորություն կա, որ գործող իշխանությունը անգամ պատրաստա 120 հազար հայերին դուրս բերել Արցախի տարածքից՝ զուտ յան տալու էս հարցից առհասարակ։ Մի քաղաք ժողովուրդ են էլի, մտածում են ոմանք։ Հողն էստեղ արդեն տասներորդական, անգամ հարյուրերորդական նշանակությունա ստանում։ Թեպետ, եթե նշանակություն ունենար, բալքի Արցախում ոչ թե էսօր 120 հազարա, այլ միլիոն 120 հազար մարդ ապրեր։ Իմ սուբյեկտիվով, հողը ՀՀ որևէ իշխանության համար իրական նշանակություն չի ունեցել, եղել զուտ վայ-հայրենասիրական պաստառ։ Լիներ՝ կբնակեցնեին։ Մնումա հարցը․ հասարակությունը կոնենսուս կունենա՞ էդ հարցում։ Եվ երկրորդը․ Արցախահայությունը, որպես հողի տեր կհամաձայնվի էդ կոնսեսնուսային որոշման հետ։ Մի բանը հաստատա․ Բաքվի բռնապետը թուլացնելու ձևը գտելա, իսկ թուլացողն էլ հաճույքով թուլանումա։ Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում ազատ ոճի համար։ Մեկ-մեկ ավելի անկեղծ ա ստացվում»: