«Մի շարք եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել». Գառնիկ Դանիելյան
![]() 242 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 17:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գրելով. «Ապրիլի 14-ին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո համայնք։ Կոլորիտային այս գյուղի բնակիչների հետ զրույցներում արձանագրեցինք մի շարք կենսական խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, ինչի արդյունքում բնակիչները չեն կարողանում մթերել կաթը՝ զրկվելով ապրուստի միջոցից։ Նույն խնդրով պայմանավորված՝ ուսուցիչները չեն կարողանում հասնել գյուղի դպրոցներ, ինչից էլ տուժում է դասապրոցեսը։ Գյուղում մշտական ջրի խնդիր կա։ Էլեկտրականությունը տատանումներով է աշխատում։ Ամենից զավեշտալին այն է, որ մայրաքաղաքում քանդում են վերջերս ասֆալտապատած փողոցները, նորը կառուցում, իսկ այսպիսի համայնքները տարիներով մնում են անտեսված՝ առանց ասֆալտապատման և խճապատման։ Աղբյուրը` Գառնիկ Դանիելյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
