«Հայաստանին օգնելու համար Ֆրանսիան ուժ չունի, ԵՄ-ն՝ ցանկություն»․ Վ․ Գաբրիելյան
![]() 151 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 18:54 «Սխալ է մտածել, թե Ֆրանսիան կփոխարինի տեղական ուժերին։ Այսինքն, Հայաստանին հզոր զենք կտա, որ կարողանա ինքնապաշտպանվել։ Ենթադրում եմ, զենք չի կարող տալ, որովհետև ինչ կարող էր, գրեթե ամեն ինչ տվեց Ուկրաինային։ Ֆրանսիան կարող է Հայաստանին օգնել, եթե տնտեսական մեծ ծրագրեր լինեն, եթե գիտությանը զարկ տրվի։ 90-ականներից հետո փախցրեցինք գիտության երկիր դառնալու առիթը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ, «Միասին» համահայկական հարթակի հիմնադիր Վարդան Գաբրիելյանը։ Նրա կարծիքով, Ֆանսիայում մտածում են, որ այս տարածաշրջանում Թուրքիայի հզորացումը հետագա տասնամյակներում թուլացնելու է Եվրոպային։ Եվ գտնում է, որ ԵՄ-ն և հատկապես Ֆրանսիան, այնուամենայնիվ, շահագրգռված են ներկայություն ունենալ այս տարածաշրջանում։ «Ինձ թվում է, որ մարդիկ, անհատներ, քաղաքական գործիչներ հասկանում, կարծում են, որ քրիստոնյա Հայաստանը շատ կարևոր է եկող հարյուրամյակներում քաղաքակրթական ձևավորման և Եվրոպայի վրա դրա ազդեցության առումով»,- հավելեց Վ․Գաբրիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
