«Արդյոք թույլ կտա՞նք, որ մեզ հաղթանակ պարգևած գեներալները մնան բանտերում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 202 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 20:30 Փաշինյանը ձգտում է կոտրել Հայաստանում հնարավոր դիմադրության օջախները, իր «Կարևոր զրույց» հեղինակային հաղորդման եթերում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի լեգենդար հրամանատարն էր, որը կարողացել է 2020 թվականի ամռանն իսկական ջարդ կազմակերպել թուրքերի համար՝ Տավուշի հատվածում։ Պատերազմից հետո Խաչատուրովը չի ենթարկվել այս իշխանությունների կամքին և շարունակել է ծառայել բացառապես հայկական պետության շահերին և մեր տարածքային ամբողջականությանը։ Որպես հետևանք՝ նա սկզբից պաշտոնազրկվել է, այսինքն, նրան հեռացրել են 3-րդ բանակային կորպուսից, իսկ հետո նաև շինծու գործով կալանավորել։ Եվ հիմա, երբ այս երկու իրողություններն իրար կողքի ես դնում, ամեն ինչ պարզ է դառնում․ Նիկոլ Փաշինյանը մի կողմից տարածքներ է հանձնում թշնամուն, մյուս կողմից՝ ձերբակալում բոլոր այն ուժերին, որոնք իսկապես արտահայտում են պետության ու ժողովրդի շահերը։ Սրանք զուգահեռ գործընթացներ են: Արդյոք թույլ կտա՞նք, որ երկիրը շարունակ, կտոր-կտոր հանձնվի թշնամուն և արդյոք թույլ կտա՞նք, որ մեր հիմնասյուները, մեր գեներալները, մեզ հաղթանակ պարգևած զինվորականները մնան բանտերում։ Այդ ընտրությունից է կախված, թե վաղն ինչ երկրում ենք ապրելու»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
