Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Մայրուղին փակած ծնողներին է մոտեցել Գեղարքունիքի մարզպետը

Մայրուղին փակած ծնողներին է մոտեցել Գեղարքունիքի մարզպետը
199
Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 20:24

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներին, որոնք փակել են Երևան-Սևան մայրուղին, մոտեցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ծնողները նրա հետ զրույցում նշել են, որ չեն հավատում առաջ քաշված պաշտոնական վարկածին և կարծում են, որ իրենց երեխաներն իրականում դիտավորության հետևանքով են զոհվել։ Նրանք նաև մեղադրում են ԱԻՆ-ի աշխատակիցներին, ովքեր միտումնավոր, թե անփութաբար, չեն նկարել հրդեհից հետո կացարանում տիրող իրավիճակը, որը կտար շատ հարցերի պատասխաններ: Մարզպետը կոչ արեց ծնողներին բացել ճանապարհը և զրույցը շարունակել իր աշխատասենյակում։