Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ազգակործան պատուհասն արդեն ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլ նաև ամբողջ հայկական երազանքից». Վահրամ Մարտիրոսյան

«Ազգակործան պատուհասն արդեն ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլ նաև ամբողջ հայկական երազանքից». Վահրամ Մարտիրոսյան
213
Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 21:12

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգակործան պատուհասն արդեն լրիվ արխային ընկած բացահայտ ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլ նաև ամբողջ հայկական երազանքից՝ մեր բնօրրանը հայտարարելով օտար տարածքներ։
Կարծում եմ նրան քննարկելը և վերլուծելը արդեն անիմաստ է դարձել։ խնդիրը մեկն է՝ դավաճանների ռեժիմի տապալում։ Տապալման բանաձևը նույնպես մեկն է՝ այլնտրանքի առաջադրում։
Հերթական 6276-րդ անգամ դավաճանության փաստի ապացուցումն արդեն անիմաստ գործելաոճի է վերածվել։ Սրա փոխարեն հանրային էներգիան պետք է ուղղվի մեկ տեղ՝ այլնտրանքի առաջադրում։ Հակառակ դեպքում արդեն վերածվում ենք պաթոսով լի մառազմատիկների։
Սրանից հետո ովքեր մատնացույց կանեն հերթական դավաճանության ակտը, և միաժամանակ ոչինչ չեն առաջարկի դրա դեմն առնելու համար, իմ կողմից դիտարկվելու են որպես ռեժիմին անուղղակի ծառայություն մատուցողներ։ Միայն խոսելով և գործ չառաջարկելով ամենավատ երևույթները վերածում եք սովորական ընդունելի կատեգորիաների։ Սա հայտնի տեխնոլոգիա է՝ ամենաանընդունելի երևույթների մասին թեկուզ դեմ խոսելով դրանք վերածվում են սովորականի։
Իսկ այն փաստարկները, թե դրանով իբր ռեյտինգն ենք իջեցնում։ Այստեղ կարևորը ոչ թե գլխավոր դավաճանի ռեյտինգը գցելն է, այլ նրա մրցակիցների ռեյտինգը բարձրացնելը։ Քաղաքականությունը առաջնորդվում է ոչ թե բացարձակ, այլ էլեկտորալ ռեյտինգով, ասել է թե կարևորը հարաբերականության մեջ է»։