Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եթե իրավասու չես, նոյեմբերի 9-ին ինչո՞ւ Արցախի ժողովրդի անունից ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիան». Վանեցյան

«Եթե իրավասու չես, նոյեմբերի 9-ին ինչո՞ւ Արցախի ժողովրդի անունից ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիան». Վանեցյան
287
Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 22:24

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Փաշինյանին դատելու առիթներ շատ կան և անպայման մի օր արդարադատություն կիրականացվի, վստահեցնում է Վանեցյանը:

Նա նշեց Փաշինյանի հակասական հայտարարություններից մեկը. «Ասում է՝ ես իրավասու չեմ խոսելու Արցախի ժողովրդի անունից բանակցելու: Հարց՝ բա նոյեմբերի 9-ին ինչու Արցախի ժողովրդի անունից ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիան: Բա հետո բանավոր պայմանավորվածությամբ ինչո՞ւ տվեցիր այն տարածքները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական էին: Ադրբեջանի զորքերը Սյունիքից 80-90 կմ հեռու էին»:

«Եթե իրավասու չես, նոյեմբերի 9-ին ինչո՞ւ Արցախի ժողովրդի անունից ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիան». Վանեցյան