«2500 ծառերի հատման ծրագիրը հաստատվել է առանց ՇՄԱԳ փորձագիտական եզրակացության». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հարգելի երևանցիներ, խոստացել էի, որ ծառերի փոխարինման ծրագիրը ստանալուն պես, կհանրայնացնեմ այն։ Փաստացի՝ կազմակերպությունը հաստատեց, որ չորս անձ որոշում են կայացրել և վարչության պետի պ/կ լիազորել է Երևանում իրականացնել ծառերի փոխարինման ծրագիր, առանց ՇՄԱԳ փորձագիտական եզրակացության։ Նշեմ, որ ցանկացած միջավայրի փոփոխություն պարտավոր է ունենալ նշված փորձագիտական եզրակացությունը, այլապես, հայտնի չէ բնակչության և կենսաբազմազանության համար միջավայրի ռիսկերը կառավարելի են, թե ոչ։ Վարչության պետի պ/կ նման լիազորություններ չունի և սա առանձին ուսումնասիրության խնդիր է։ Նշեմ, որ ծառահատման տոմսերի առկայության անհրաժեշտության մասին որոշումը ընդունել է Երևանի ՔԱՂԱՔԱՊԵՏԸ։ Իսկ 2500 ծառերի հատման ծրագիրը հաստատվել է վարչության պետի՞ կողմից… Միամոմենտ հատել հազարավոր ծառեր անապատացման եզրին գտնվող Երևանում և տասնամյակով, մինչև սաղարթ կձևավորեն տնկիները, բնակչությանը թողնել շրջակա միջավայրի չկառավարվող ռիսկերի ներքո ու վտանգել բոլորիս առողջությունը, անընդունելի է, անօրեն է և բավական տարօրինակ է տեսչական մարմնի խորը լռությունը։ Ի դեպ, ոչ մի մասնագիտական եզրակացություն, առավել ևս գիտական, այս գրության մեջ չկա։ Գիտությունը՝ թվեր են, այլ ոչ թե սաղարթավոր ծառերը հանել ենք, պարտիզային ձևեր տնկել՝ մայթի լայնությունով պայմանավորված։ Ծառը քաղաքում էկոծառայության համար է՝ միավոր զանգվածը պետք է տեսակով պայմանավորված լավագույնս կլանի փոշին, այլ աղտոտիչները, իջեցնի ջերմաստիճանը, ՈւՄ-ճառագայթման ինտենսիվությունը, թույլ չտա, որ ջերմային կղզիներ ձևավորվեն, շիկանան շենքերի ճակատները և կարծր մակերեսները։ Նշածս բոլոր ռիսկերը, այլևս կառավարելի ՉԵՆ, պարտիզային ձևերը ու պատվաստով ֆիքսված ծառի ցածր բունը, սաղարթը զրկել է նշված փողոցներում բարձրաբուն և լայնասաղարթ ծառեր ունենալու հնարավորությունից… Հավելեմ, որ գիտաժողովին ոչ մի փողոցում ծառատեսակների հետ կապված քննարկումներ չեն եղել։ Կազմակերպության էջին կա արձանագրությունը»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
155820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79419.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88318.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96316.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106614.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108513.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126010.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137207.10.2026, 01:06