«Պոկելով ծաղիկը՝ զրկում եք նրան սերունդ տալու հնարավորությունից». բնապահպան

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսվել է գարնանային ամենասիրուն բույսերի ծաղկումը մեր հայրենիքում: Նրանք կծաղկեն ժայռերի խոռոչների միջից, քարերին հենված, ու լերկ տափաստանների մեջ՝ քամիներին տրված: Այդ բույսերի ամեն ծլարձակումն ու ծաղկումը բնության մեծ ջանքերի արդյունք է, որովհետև նրանց աճելավայրերը տարեցտարի կրճատվում են, վերածվում շինհրապարակների, այգիների, իսկ մնացածն էլ տրվում է ոչխարի հոտերին անսահմանափակ արածեցման:
Դաշտերից ու սարերից հավաքած փնջերի ամեն մի ծաղիկ գոյաբանական կռիվ է տվել պահպանվելու ու ծաղկելու համար: Հազարավոր սերունդներ են նրան նախորդել, հարմարվելով այդ հողին, ջրին ու կլիմային:
Բայց, ինչքան հեշտ է բույսը պոկելը, ընդամենը, մի կարճ ժամանակ՝ փունջ ունենալու համար: Ինչքան հեշտ է մոտենալ ծաղկին, որը քեզանից փախչել չի կարող ու պոկել նրան, զրկելով սերունդ տալու, այսինքն, մի նոր այդպիսի ծաղիկ տալու հնարավորությունից:
Չէ՞ որ, մեր բնության ամեն մի ծաղիկ ունի մեր հողին ապրելու նույնքան իրավունք, որքան մեզանից յուրաքանչյուրը:
Քանի կան այս բույսերը մեր շուրջը՝ մենք էլ կանք: Այն օրը, երբ կքաղվի, կտրորվի, կվերանա վերջին հիրիկը, շուշանն ու արքայածաղիկը, վարդակակաչն ու թրաշուշանը՝ մենք էլ կդադարենք գոյություն ունենալ:
Երկրագնդիկի վրա ամենը փոխկապակցված է:
Նկարում նրբագեղ հիրիկն է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
155420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137007.10.2026, 01:06