Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայոց պահանջատիրության ժխտումը և մոռացումը գործող վարչակարգի օրախնդիր հրամայականն է». Վահե Թորոսյան

«Հայոց պահանջատիրության ժխտումը և մոռացումը գործող վարչակարգի օրախնդիր հրամայականն է». Վահե Թորոսյան
190
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 04:30

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անառարկելի է, որ Հայոց պահանջատիրության ժխտումը և մոռացումը գործող վարչակարգի օրախնդիր հրամայականն է։
Ցեղասպանության հարցը վերջին «պատմական կաղապարն է», որի նկատմամբ հասարակությունը դեռ ընդվզում ունի և ընդգծված զգայունություն։
Բայց տեխնոլոգիաները այդ ուղղությամբ հետևողական և եռանդուն աշխատում են՝ սահուն կերպով կտրելով հանգույցի բոլոր թելերը մինչև դրա վերջնական կազմալուծումը։
Հայկական հարցի հրաժարման ամենացայտուն խոստովանությունը Նիկոլ Փաշինյանը արել է 2023թ. ասուլիսում՝ բառացիորեն ասելով հետևյալը.
«Մենք էս տարածաշրջանում ինչպե՞ս ենք մեզ դիրքավորում՝ որպես հարևան և գործընկեր, թե՞ որպես պատմական արդարության մարտիկ, թե՞ որպես մի պետություն, ով պետք է դասեր տա մյուս պետություններին... Մեր կառավարությունն իր ընտրությունը կատարել է...։
Ակնհայտ է, որ պահանջատիրությունը և հատուցումն այստեղ դիտվում է արկածախնդիր ֆիդայականություն, իսկ տարածաշրջանային գործընկերությունը՝ դրանից ուղղակի հրաժարում։
Ահա թե ինչու նա հրաժարական չի տա և չի տալու՝ քանի դեռ չի գրավել մեր պատմական հիշողության վերջին բաստիոնը՝ առանց որի մենք որպես ազգ արդեն հոգեպես կդադարենք գոյություն ունենալ։
ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ...»:

Աղբյուրը`   Վահե Թորոսյան