«Հայաստան պետությունը ներսից են քանդում, հայկական ազգանուն ունեցող անձանց միջոցով». Ոսկան Սարգսյան
![]() 226 Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 01:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Հայոց ցեղասպանությունից դասեր չենք քաղել։ Ցեղասպանության ամենամեծ դասը կլիներ Հայաստանի Հանրապետության՝ որպես հզոր, ինքնիշխան պետության կայացումը: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո ընձեռված պատմական շանսը բաց թողեցինք, Հայաստանն այսօր կիսագաղութ է, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը, երկրի մետաղական հանքերը տրված են օտար ընկերությունների գիշատիչ շահագործմանը, Հայաստանը կքած է բազմամիլիարդ դոլար վարկերի տակ, երկրի քաղաքական դաշտը դրսի հզոր կենտրոններն են ղեկավարում։ Փոխանակ ամեն տարի հսկայական միջոցներ ծախսելու զանազան միջոցառումների, լոբբիստական աշխատանքների վրա, հույս ունենալով, որ ԱՄՆ նախագահը կհայտարարի «ցեղասպանություն» բառը, պետք է ամրապնդել Հայաստանի սահմանապահ գյուղերը, աշխատատեղեր ստեղծել այնտեղ, կանխել արտագաղթը։ Հայաստան պետությունը ներսից են քանդում, հայկական ազգանուն ունեցող անձանց միջոցով, պետության փոխարեն թայֆայություն է։ Վաղուց պետք է սթափվել, ետ կանգնել սխալ ճանապարհից, սակայն ո՞վ պետք է դա անի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
