Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հիշատակի օրվա խորհուրդը պահպանելու տարրական վարք չենք դրսևորում». Նարինե Մկրտչյան

«Հիշատակի օրվա խորհուրդը պահպանելու տարրական վարք չենք դրսևորում». Նարինե Մկրտչյան
258
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 23:30

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 24-ը՝ հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, պարտադրում է հարգել իր ոչ միայն գրած, այլև չգրած օրենքները։
«Բարեկամություն» մետրոյի կայարանի գետնանցման, այդ կայարանից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհի երկու կողմերի բոլոր կրպակներն ու խանութները այսօր բաց էին։ Կրպակատերերը երևի ենթադրում են, որ իրենց բաց կրպակների ցուցադրվող տարաբնույթ ապարանքերը հիշատակի օրվան չեն խանգարում, իսկ առևտրին կարող են օգնել․ երթևեկը մեծ է։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է՝ ոչ աշխատանքային օր:
Օրենքը չի մատնանաշում, չի պարտադրում հիշատակի օրվա վարքուկանոն, չի պարտադրում փակել առևտրային կենտրոնները, խանութները, կրպակները, սրճարանները։ Եվ իզուր։ Օրենքը պետք է թույլատրեր միայն դեղատների․ ծաղկի և սննդի խանութների բաց լինելը, մնացյալ բոլոր դեպքում դրանք պետք է կողպված լինեին։
Ապրիլի 24-ի օրվա խորհուրդը պարտադրում է օրենքով պարտադրել հիշատակի օրվան համահունչ վարքուբարք։
Երևի նաև օրենքով պետք է ամրագրվեր, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը չի կարելի փակ պահել որևէ պատճառաբանությամբ։
Այն ակնհայտ պատճառով, որ որևէ կրպակատեր, խանութպան կամ իշխանություն Ցեղասպանության հիշատակի օրը առևտուր անել-չանելիս, հուշահամալիր մուտքն ու ելքը կարգավորելիս առաջնորդվի ոչ թե սեփական առևտրային շահի, նեղ մտածողության և սեփական վախի տեսանկյունով, այլ օրենքի դրույթներով։
Աշխարհից ուշադրություն ենք պահանջում, բայց հիշատակի օրվա խորհուրդը պահպանելու տարրական վարք չենք հադես բերում։

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան