Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Երեխաներն ապահով են, քանի դեռ արցախցիներն ամուր են Արցախում». Հոխիկյան

«Երեխաներն ապահով են, քանի դեռ արցախցիներն ամուր են Արցախում». Հոխիկյան
285
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 06:18

Ադրբեջանը հայտարարություն է տարածել Արցախի ճանապարհի փակման մասին և Արցախցիներին կոչ արել լքել հայրենիքը։
Դրան զուգահեռ Ռուսաստանը համեստորեն անում է անատամ հայտարարություններ, որոնք ավելի են գրգռում մեր թշնամու ախորժակը։
Սիրելի Արցախցիներ, ուշադրություն մի դարձրեք Ադրբեջանի կողմից արվող բոլոր հայտարարություններին։ Դրանք որևէ նշանակություն չունեն և վախեցնելու նպատակ ունեն։
Հիմա մենք համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ ու գնում վճռական պայքարի՝ մեկ մարմին դարձած։
Մի վախեցեք, ցեղասպանության վտանգ չկա, երեխաները ապահով են, քանի դեռ արցախցիները ամուր են Արցախում։
Միասին կհասնենք պայքարի հաջողության, չկասկածեք։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան