Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Գեներալ Վոլկովի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները

Գեներալ Վոլկովի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
244
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 14:24

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։