Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Այն մամուլում անվանվում է Փաշինյանի անվան ադրբեջանական անցակետ». Վահե Սարգսյան

«Այն մամուլում անվանվում է Փաշինյանի անվան ադրբեջանական անցակետ». Վահե Սարգսյան
306
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 16:06

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական անցակետը Հագարիի կամրջի վրա գոյութենական սպառնալիք է ստեղծել արցախահայության համար (այն մամուլում իրավացիորեն անվանում է Նիկոլ Փաշինյանի անվան ադրբեջանական անցակետ):
- ՀՀ-ում կալանավորված է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, և այսօր նրա գործով առաջին դատական նիստն է, որտեղ կքննարկվի նաև խափանման միջոց կալանքի երկարաձգման կամ վերացման հարցը:
- ՀՀ ԱԺ-ում արտահերթ նիստ է՝ Արցախի հետ կապ չունեցող բոլորովին այլ թեմաներով...
Եթե այսօր մեկ օրով՝
- Ալիևը լիներ ՀՀ վարչապետի տեղը,
- ՊԲ-ի հրամանատարին դատողը՝ ադրբեջանական դատարանը,
- Միլլի Մեջլիսի (Milli Məclisi) իշխող ուժը՝ ՀՀ Ազգային ժողովի տեղը,
ապա այս օրը կլիներ կլիներ ճիշտ այնպիսին, ինչպիսին կա այսօր....»:

«Այն մամուլում անվանվում է Փաշինյանի անվան ադրբեջանական անցակետ». Վահե Սարգսյան
«Այն մամուլում անվանվում է Փաշինյանի անվան ադրբեջանական անցակետ». Վահե Սարգսյան

Աղբյուրը`   Վահե Սարգսյան