«Գայլերը բազմացել են, ագրեսիվացել, գյուղեր են մտնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ԳԱՅԼԵՐԸ ԲԱԶՄԱՑԵԼ, ԱԳՐԵՍԻՎԱՑԵԼ ԵՆ
Հայաստանում, այդ թվում՝ Տավուշի մարզի տարածքում, գայլերը բազմացել են։ Որսորդներն ասացին, որ նախկինում գայլ որսալու համար պետությունը որսորդներին 100 հազար դրամ էր հատկացնում, հիմա գալլի որսն արգելված է, անօրինական կերպով գայլ որսալու դեպքում տուգանքը կազմում 20 հազար դրամ։ Բնապահպանական օրենքով նույնիսկ կանաչ մողես սպանելու համար տուգանք է նախատեսված։ Հայաստանում 3 տեսակի գայլեր են տարածված՝ սովորական, կարմրավուն և սև, տարիներ առաջ որսորդները Վանաձորի մոտ սպանել են ամբողջությամբ սև գայլ։ Գայլերը բազմացել են, վերջին տասնամյակների ընթացքում ավելի զգույշ, խելացի են դարձել, ագրեսիվացել, մտնում են գյուղեր, ընտանի կենդանիներ ոչնչացնում։ Դրա պատճառն այն է, որ նախկինում գայլերը սարերում, անտառներում առանց հսկողության ընտանի կենդանիներ, նապաստակներ, այծյամներ էին որսում, նապաստակների զանգվածային հիվանդության պատճառով դրանց թիվը խիստ նվազել է, այծյամներն էլ որսագողերի պատճառով են շատ քչացել։ Գայլերը զգույշ են դարձել, տարիներ առաջ ավտոմեքենայի լուսարձակի լույսի տակ հայտնվելով՝ գայլը կուչ էր գալիս, որսորդները սպանում էին, հիմա գայլը ավտոմեքենայի լուսարձակի լույսի տակ փախչում-հեռանում է»։

«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
135Երեկ, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
42830.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
68526.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
83923.09.2026, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
88722.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
92921.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
105219.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
390418.09.2026, 20:42