Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նորից թրաշ՝ զուգորդված կարճամտությամբ ու գարշահոտությամբ». Գարեգին Պետրոսյան

«Նորից թրաշ՝ զուգորդված կարճամտությամբ ու գարշահոտությամբ». Գարեգին Պետրոսյան
331
Հինգշաբթի, 27 ապրիլի, 2023 թ., 01:00

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչիկ Ստամբուլցյան տեսած ազգը թրաշով, հիմար-հիմար խոսացող գարշահոտ մարդկանց նկատմամբ պետք է էքզիստենցիալ զզվանք ունենար: Բայց ոչ, ինչ-որ մի հեղինակ (անունը չեմ հիշում) Ստամբուլցիանի ֆենոմենը դեռ տասնամյակներ առաջ էր բնորոշել՝ «հայկական մտածողության հայելին»: Եվ, ցավոք, այդպես է: 1990-ին, երբ իրեն պատառոտում էր ազգային արդյունաբերության ֆլագմանի՝ «Նաիրիտի» անհապաղ փակման համար, թե՛ Հայաստանում, թե՛ Մոսկվայում սրտացավ մարդիկ (Վլադիմիր Մարգարյանց, Նիկոլայ Ռիժկով և այլն) տարակուսած էին: Ռիժկովը, ընդգծելով «Նաիրիտի» թողարկած արտադրանքի միութենական ռազմավարական կարևորությունը, նույնիսկ պատրաստակամ էր մեծ գումարներ հատկացնել և տեխնոլոգիական արդիականացման ճանապարհով հասնել թունավոր արտանետումների (ինչպես այդ ժամանակ ընդունված էր թափահարել) կրճատմանը: Բայց չէ, խաչիկստամբուլցիաններն անդրդվելի էին. իրենց կարճամիտ ուղեղով Մոսկվային այդկերպ պատժում էին:
Երկու տարի անց երկիրը կանգնած էր աղետի առաջ:
Թվում էր՝ հետևությունները պետք է արված լինեին: Բայց ոչ: 2018 թ., նորից թրաշ՝ զուգորդված կարճամտությամբ ու գարշահոտությամբ: Մի խոսքով՝ «հայկական մտածողության հայելին» իր ողջ գեղեցկությամբ»: