Քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում․ «Փաստ»
![]() 716 Հինգշաբթի, 27 ապրիլի, 2023 թ., 09:42 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի բացահայտ ուղղորդմամբ և համակարգմամբ, Արցախում քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում։ Մի խումբն, ի դեմս Սամվել Բաբայանի, փորձում է փողոցը վերցնել, բայց, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, իր վերջին հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ դա անհաղթահարելի «ծանրաձող» է նրա համար: Չնայած դրան, Արցախում խոսում են, որ, այդուամենայնիվ, վերջինս համառորեն մտադրություն ունի փողոցի միջոցով, հանրային ճնշման տակ Արայիկ Հարությունյանին պարտադրել՝ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակել։ Սակայն, թերթի տեղեկություններով, իրականում այստեղ պարտադրանքի թեմա չկա, և խոսքը նախապես պլանավորած սցենարի մասին է, որը մշակել է Բաբայանը։ Մյուս թևը գլխավորում են Արցախի նախագահին կից հակաճգնաժամային շտաբում հայտնված «սորոսական» ակտիվիստ, Փաշինյանի «կոնտրոլ ի» տակ գտնվող Տիգրան Պետրոսյանն ու Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։ Թերթի տեղեկություններով, Պետրոսյանը և Սավադյանը թիմային առումով, ոչ պաշտոնապես, փաստացի աշխատում են գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի և այս պահին դեռևս ստվերում գտնվող, բայց քաղաքական կուլիսներում շատ ակտիվ գործող Մասիս Մայիլյանի հետ նույն «դաշտում»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
