«Աշխատանք է տարվում հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ». ԳՇ պետ

«Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն, բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմնի խախտումներ, ընդ որում՝ խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց այն մեր կողմից գտնվում է հսկողության տակ»,- այս մասին Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Նա անդրադարձել է նաև Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին. «Տեղի ուղղությամբ, այո՛, հակառակորդի հետ ՀՀ ԶՈՒ-ն արդեն իսկ գտնվում է շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում, օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ է՛լ ավելի բարելավելու հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ»:

«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4613:12
«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կրակեր, Մարտի 1-ին երանի էինք տալու». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4513:00
«Երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր, դուք և ձեր քույրը հանգստանում էիք Դուբայում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7412:12
«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5011:54
«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
6011:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
10711:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
8210:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
7910:12