Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հպարտ քաղաքացիներ, ինչների՞դ վրա եք հպարտ». Արմինե Մելքոնյան

«Հպարտ քաղաքացիներ, ինչների՞դ վրա եք հպարտ». Արմինե Մելքոնյան
236
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 02:12

Լրագրող Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներիս մեջ հպարտ քաղաքացի կա՞։
Ինչների՞դ վրա եք հպարտ։
Արցախի կորստի հետ համակերպվելո՞ւ, Հայաստանի սահմանների՝ օր օրի նեղանալո՞ւ, 5000 զոհերի՞, նախկինների մեղավորության կեղծ թեզը որպես արդարացում ճոճելո՞ւ...
Էլ գյուղում խոպան չեն գնո՞ւմ, ուսուցիչը սկսել է լավ ապրե՞լ, թոշակառուն դեղի փող ունի՞։ Հա հիշեցի, երևի ասֆալտի վրա սոված-հպարտ քայլում եք։
Իմանանք էլի ինչների՞դ վրա եք հպարտ։
Ամոթ էլ ա, գոնե սուս մնացեք, հասկացող մարդկանց հերթական անգամ սթրեսի մի ենթարկեք։ Վարդան Մամիկոնյանի 1000 ամյա ծառը վկա»:

Աղբյուրը`   Արմինե Մելքոնյան