«Իշխանությունները գնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը փակելու ճանապարհով». Վլադիմիր Մարտիրոսյան
291
Կիրակի, 30 ապրիլի, 2023 թ., 14:06
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունները գնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը փակելու ճանապարհով: Գխավոր հանձնիչի վերջին շաբաթվա մարզային, գյուղական այցերի համարյա ամենօրյա ռեժիմը ցույց է տալիս, որ լեգիտիմության խորը ճգնաժամի մեջ գտնվող իշխանությունը փորձ է անում ռեաբիլիտացնել, թե իր վարկանիշը, թե մոնիտորինգ անել տրամադրությունները հանձնման վերջին ակտից առաջ: Ինչ անել 1. Որքան մեծանա ճնշումը, նյարդը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության ստուգման ռեժիմի մեջ: Ճշտելով, թե արդյոք այդ համակարգերը ոտքի վրա կանգնած կմնան վերջնական ակտի ժամանակ, թե կընկրկեն: Մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների իշխանահպատակ լինելու լոյալությանը, ինչը գոնե, թե կառկախի հանձման պրոցեսը: 2. Վերջին հինգ տարիներին իշխողների կողմից միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսել են սննկանալ, քանի որ հենց այդ համակարգերում այդ միֆերն այլևս ռելեվանտ չեն: Դրա համար անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում այս փուլում ագրեսիվ կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և հենց «ժողովրդի» հետ արժեքային և բարոյական խզման բազմաթիվ օրինակներ: Փաշինյանի և իր ժողովրդի միջև խզումն այլևս իրականություն է, այդ խզման ագրեսիվ ցուցադրությունը ևս հանձման կասեցման որոշակի գործիք է: 3. Որքան մեծանա ճնշումը, այդքան էլ տեսանելի է դառնալու իշխանական համակարգի անկատարությունն ու հեղհեղուկությունը: Կադրային քաղաքականության արդյունքում ձախողված ոլորտների օրինակները բազմաթիվ են, դրանք պետք է դառնան դրոշակ, ունենան հասցեներ և անուններ: Սա կկրճատի գործող իշխանական ակտորների վրա հենվելու հնարավորությունը: 4. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է: Այս ռեսուրսը ևս կիրառման ենթակա է: 5. Իշխանության հիմքերի սասանումը և միատարության փլուզումը հանգեցնելու է թե՛ հասարարակական և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են և չկա ոչ՛ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Սա պետք է ցուցադրվի անընդհատ: 6. Ինքնին լեգիտիմության նվազումն ու թուլացումը դառնալու է ազդակ հատկապես իշխանության ընտրազանգվածի մոտ, որ հեղափոխական էլիտան այլևս անկարող է հասարակական լայն զանգվածներին համոզել, որ ընտրված քաղաքական ուղին ճիշտ է, Արցախը հանձնելը դավաճանություն չէ, ՀՀ տարածքային ամբողջականությունը չվերականգնելը դավաճանություն չէ: Դա անողներն էլ անկարող են լինելու մշակել այնպիսի քաղաքական բանաձևեր որոնց կրկին հնարավոր կլինի հավատալ: Արցախից հրաժարվողը ԴԱՎԱՃԱՆ է, իսկ սեփական հայրենիքը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնողը ևս ԴԱՎԱՃԱՆ է, պետք դառնա յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի յուրաքանչյուր տեքստի, մտքի նախաբան: 7. Իշխանական ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման, թե ներսից, թե դրսից, թե՛ մարդկային և թե՛ կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խորը ճգնաժամ: Սա արագ խորացնելու միակ ձևերից մեկը հանրային ընդվզման այդ թվում խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման և ճնշման մեջ է: 8. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ» իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը: Դա ևս հնարավոր է: 9. Իշխանական շարքերում քաղաքական անվտանգային սննկացումը բերելու է նրան, որ ոչ ուժային, ոչ հանրային և ոչ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի լինելու: 11. Սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք: Ընդդիմությունը պետք է պահանջի ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ: Առհասարակ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից: 10. Դիմադրությունը, պրոտեստը, ընդվզելն ու չհամաձայնվելը ամեն կերպ պետք է դառնա մոդա, trend, mainstream, brand եթե կուզեք: Ընդդիմության սկզբունքային և օպերատիվ, ինքնազոհ և концавик գործելաոճը, պրոտեստի գրագետ, տեխնոլոգիապես ճկուն, քաղաքականապես համակարգված գործելաոճի արդյունքում իշխանության ապալեգիտիմացումն ու ուժազրկումը, որի պարագայում նա կունենա * հանրային անէական աջակցություն * ուժային ճնշման անհասանելի գործիքներ * սեփական քաղաքական և կադրային ռեսուրսի ամուլություն և փախուստ, կարող է դառնալ օրերի հարց, կրկնում եմ օրերի հարց: P.S. Հայաստանին հաշված ամիսներ, եթե ոչ շաբաթներ են մնացել: Այլևս ֆալշստարտի տեղ չկա»: