Կիևն օկուպացված տարածքների բնակիչներին խորհուրդ է տվել վերցնել ռուսական անձնագրեր
![]() 856 Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 00:12 Ավելի լավ է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների բնակիչները իրենց կյանքը փրկելու համար վերցնեն ռուսական անձնագրեր կամ հնարավորինս շուտ մեկնեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ես ձեզ խորհուրդ կտայի վերցնել ռուսական անձնագիր՝ հանուն ողջ մնալու: Դա ամենակարևորն է: Մենք հասկանում ենք, որ դա տեղի է ունենում ճնշման, ֆիզիկական ճնշման ներքո: Ուստի, վերցրեք անձնագիր, գոյատևեք, սպասեք, մինչև ազատագրենք այդ տարածքները։ Դրանից հետո (այժմ համապատասխան օրենք է մշակվում) պաշտոնապես կհրաժարվեք այդ անձնագրերից և կվերադառնաք բնականոն կյանքին, կամ ինքներդ որոշում կայացրեք և որևէ կերպ լքեք այդ տարածքները ցանկացած այլ երկրների տարածքով, պարզապես հեռացեք այդտեղից: Մենք հասկանում ենք, որ այժմ այդ տարածքներում գոյատևման խնդիր է»,- ընդգծել է Լյուբինեցը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
