Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները». Ք. Վարդանյան

«ՀՀ-ում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները». Ք. Վարդանյան
231
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 20:18

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզն հարցազրույցում ասել է․
«‎Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խնդիրը հայկական ընդդիմության և սփյուռքի հակազդեցությունն է»։
Չնայած բոլոր քննադատություներին, որերորդ անգամ այսպիսի արձագանքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ի՞նչու են արվում այսպիսի հայտարարությունները
Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, հիմա էլ Բրայզայի այս հայտարարույթյունները նպատակ ունեն միջազգային հանրության, ՀՀ գործընկերների աչքին հայկական ընդդիմությանը և Սփյուռքին ապակառուցողական տարրեր ներկայացնելուն և նրանց դերակատարության աճը կանխելուն։
Մինչդեռ իրականում այս հայտարարությունները պետք է ուղենիշ դառնան բոլորիս համար, որովհետև որերորդ անգամ մատնանշվում է Թուրքիայի և Ադրբեջանի համար ամենաշատ խնդիրներ ստեղծող գործոնները, հետո արդեն սովորույթի և զարմանալի պատահականության հետևանքով Հայաստանում իշխող ուժի կողմից սկսում է սաստկանալ նույն այդ ուժերի դեմ պայքարը»։