Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման». Արմեն Չիբուխչյան

«Պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման». Արմեն Չիբուխչյան
587
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 19:12

Հաղորդավար, լրագրող Արմեն Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի վերջո, եկաք իմ ասածին: Այլընտրանք չկա, եթե ուզում ենք Հայաստան լինի: Կարևորը հետքայլ չլինի, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման՝ ատամներով երկիրը պահելու:
Գլխավոր Ասամբլեայի 122 անդամ երկրներ, այդ թվում Հայաստանը, կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևում Ռուսաստանի գործողություններին գնահատական տվող կետը ձևակերպված է հետևյալ կերպ․ «Ընդունելով նաև այն, թե ինչ աննախադեպ մարտահրավերների է բախվում Եվրոպան Ուկրաինայի, իսկ դրանից առաջ՝ Վրաստանի դեմ ՌԴ ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ՌԴ անդամակցության դադարեցումը, կոչ ենք անում ամրացնել ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության վրա հիմնված խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար, ռազմական գործողությունների ընթացքում ապահովել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, փոխհատուցում տրամադրել տուժածներին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»։

Աղբյուրը`   Արմեն Չիբուխչյան