Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հաջորդ սերնդի օրոք Արծվաշենի վերադարձը գրեթե անհնար է պատկերացնել». Հեքիմյան

«Հաջորդ սերնդի օրոք Արծվաշենի վերադարձը գրեթե անհնար է պատկերացնել». Հեքիմյան
232
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 21:36

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Շատերը միամտաբար մտածում են, որ առաջիկայում՝ խորհրդային քարտեզների հիմքով «դելիմիտացիայի և դեմարկացիայի» արդյունքում, Արծվաշենը վերադարձվելու է:
Այդօրինակ «կարծիքը» ձևավորվել է հայտնի պետության հատուկ ծառայության և վերջինիս գործակալական ցանցի՝ բնակչությանը մոլորեցնելու հերթական գործողության արդյունքում:
Շտապեմ տեղեկացնել, որ Արծվաշենը հենց այնպես չեն տալու: Արծվաշենի վերադարձի ապահովման նպատակով, պետք է ապահովվի առերևույթ հանրային պահանջ: Ընդ որում, հանրային պահանջը պետք է հասանելի և ընկալելի լինի հայաստանյան ներքաղաքական կյանքում, ինչպես նաև իրավական ոլորտում և միջազգային ասպարեզում:
Ավելին՝ խնդրի կարևորագույն նախապայմանն այն է, որ Արծվաշենը պետք է վերադարձվի արծվաշենցիների արդի սերնդի օրոք: Այսինքն, այն սերնդի, որը ծնվել և ապրել է Արծվաշենում, այնտեղ ունի գույք և բարոյական հետաքրքրություններ: Հաջորդ սերնդի օրոք Արծվաշենի վերադարձը գրեթե անհնար է պատկերացնել:
Տեսանյութում մերօրյա Արծվաշենն է»: