Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այսպիսի պարզունակ ընտրության առջև աշխարհը երբեք չէր կանգնել». Կարեն Հեքիմյան

«Այսպիսի պարզունակ ընտրության առջև աշխարհը երբեք չէր կանգնել». Կարեն Հեքիմյան
290
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 03:18

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Չկա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն:
Չկա Հայաստան-Ռուսաստան (Արևմուտք) հակամարտություն:
Չկա Ադրբեջան-Ռուսաստան (Արևմուտք) հակամարտություն:
Մեծ հաշվով, չկա Թուրքիա:
Զրոյացված է Արցախի, Փաշինյան Նիկոլի, Ալիև Իլհամի, ընդդիմությունների դերակատարությունը:
Առկա է բացառապես Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը:
Այսպիսի պարզունակ ընտրության առջև աշխարհը երբեք չէր կանգնել: Ընդ որում, Արցախի, Տեղի, Կոռնիձորի, Արծվաշենի կամ Սյունիքի խնդիրը որևէ կերպ կապված չէ այդ ընտրության հետ, հակառակը՝ բոլոր խնդիրները կբարդանան չընտրության արդյունքում:
Ինչ-որ ձևաչափի հանրաքվեի միջոցով բնակչությունը պետք է պատասխանի թե ում հետ է ցանկանում համապարփակ հարաբերվել՝ Ռուսաստանի՞ (Բելառուսի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Նիկարագուայի), թե՞ մնացած աշխարհի հետ:
Այլևս այն վիճակում ենք, որ այդօրինակ հանրաքվեն կենսական անհրաժեշտություն է:
«Եվ, և» այլևս չկա: Կա միայն «կամ, կամ»:
Պատասխանենք այդ հարցին և շարունակենք ապրել»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան