Ինչու ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ գրելու համար. «Ժողովուրդ»
![]() 584 Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ ներկայացնելու համար, իսկ շարքային քաղաքացիները նույն արարքի համար պատժվում են: Բանն այն է, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաև սոցիալական ցանցի իր էջում: Օրինակ՝ Գալուստ Զամանովի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի հրապարակման «մեկնաբանություններ» բաժնում կատարել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, առերևույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցրել է ծանր վիրավորանք: Իսկ Արտակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022թ-ի փետրվարի 25-ին մի հրապարակման տակ մեկնաբանություն է գրել՝ հասցնելով ծանր վիրավորանք՝ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հայհոյելը անխուսափելի պատժելի արարք է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է հայհոյում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մնում է անպատիժ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
