Փաշինյանը նշել է, թե ինչի շուրջ են Վաշինգթոնում արդեն 4 օր բանակցում Միրզոյանն ու Բայրամովը
![]() 272 Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 22:36 «Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության համաձակնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները հետևյալն են՝ մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Մինչ այժմ անհնար է եղել համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունները հաղթահարելու մեխանիզմների շուրջ։ Եվ վերջապես, չկա խաղաղության համաձայնագրի կիրարկման համար միջազգային մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն»,- Պրահայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ, այնուամենայնիվ, իրենք շարունակում են ջանքերն այս ուղղություններով հաջողություն գրանցելու ուղղությամբ։ «Արդեն չորս օր է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ԱՄՆ աջակցությամբ, Վաշինգթոնում բանակցում են այս բոլոր հարցերի լուծման համար»,- նշել է Փաշինյանը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
