Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Պատգամավորի քրոջ ամուսինն Ալեն Սիմոնյանի վարորդն է. «Ժողովուրդ»

Պատգամավորի քրոջ ամուսինն Ալեն Սիմոնյանի վարորդն է. «Ժողովուրդ»
241
Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո իր մտերիմներից, բարեկամներից ում է հասցրել աշխատանքի տեղավորել:

«Արդեն գրել ենք, որ Հասմիկ Հակոբյանը պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում:
Մեզ հետ զրույցում հենց Հակոբյանը չէր հերքել այս տեղեկությունը:
Պատգամավորը, սակայն, այսքանով չի սահմանափակվել:

Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն ևս աշխատում է ԱԺ-ում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է:

Ստացվում է՝ ՀՀԿ-ի օրոք «ԽԾԲ»-ն մերժող այս իշխանությունը, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս փորձում է հետ չմնալ նրանցից և տարբեր պաշտոնների, ու աշխատանքների են նշանակում իրենց մերձավորներին»:

Մանրամասները՝ թերթի համարում: