«Մոսկվան ցանկանում է արժեզրկել վերջին չորս օրերի բանակցությունները». Կազլյարիչ
![]() 648 Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 10:24 Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն բանակցությունները, ապա դա հնարավոր է դիտարկել որպես այս բանակցությունների դրական արդյունք. «Որոշ լրատվամիջոցներ փորձում են համեմատել այս գործընթացը Քեմփ Դեյվիդի հետ, սակայն Քեմփ Դեյվիդը տարբերվում է, քանի որ այնտեղ Իսրայելի վարչապետը և Եգիպտոսի նախագահը բանակցում էին՝ փորձելով հասնել վերջնական փոխըմբռնման: Սա այդ դեպքը չէ: Նման համեմատություն հնարավոր է միայն գործընթացի ավարտին, երբ առկա է ամենաբարձր քաղաքական մակարդակում հավանություն ստացած խաղաղության պայմանագիր: Այստեղ դեռևս անհրաժեշտ են ինտենսիվ բանակցություններ և երկու երկրներում ամենաբարձր մակարդակի ներգրավվածություն՝ ստորագրման ենթակա խաղաղության համաձայնագիր ստանալու համար»,- ասել է Կազլյարիչը՝ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում: «Մոսկվան ցանկանում է արժեզրկել Վաշինգթոնում տեղի ունեցած վերջին չորս օրերի բանակցությունները։ Հաշվի առնելով Ռուսաստանի վարքագիծը Ուկրաինայում, շարունակվող պատերազմը և քաղաքացիական զոհերի թիվը, ովքեր զոհվում են ռուս զինվորականների ձեռքից, ինձ համար իսկապես շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես Մոսկվան կարող է ստանձնել միջնորդի դեր որևէ հարցում»,- ասել է Կազլյարիչը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
