«Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ». Գ. Դանիելյան
![]() 216 Ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ., 12:00 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ, իսկ առանձին ճակատագրական հարցերով անգամ խորհրդարանն է զրկված այդպիսի հարցերով օրենքներ ընդունելու իրավասությունից (տարածքների փոփոխությունը, վերպետական միջազգային կազմակերպությանը միանալը կամ դուրս գալը): Ըստ այդմ էլ Սահմանադրությամբ ներդրվել են անվտանգության այնպիսի «բարձիկներ», ինչպիսիք են՝ նշված հարցերով ստորագրված միջազգային պայմանագրերի պարտադիր վավերացման, ինչպես նաև հանրաքվեի ինստիտուտները: Եվ այս դիրքորոշումը բնորոշ լինելով յուրաքանչյուր, անգամ ժողովրդավարության հիրավի կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներին, հենվել է այն իրողության վրա, որ արտաքին ուժերի համար անհամեմատ ավելի դյուրին է ստանալ ակնկալվող միանձնյա որոշումը, քան դրան հասնել բարդ, բայց տվյալ երկրի համար հուսալի ընթացակարգերով: Եվ փորձը հենց դա է միանշանակ ապացուցել: Այսպես, Եմ բոլոր պետությունների ղեկավարները և պետության գլուխները անվերապահորեն ստորագրել էին ԵՄ Սահմանադրության օգտին, մինչդեռ՝ հանրաքվեներով այդ փաստաթղթի օգտին քվեարկեց ընդամենը 2-3 տոկոսը, ինչի արդյունքում նախաձեռնողները միառժամանակ «մոռացան» իրենց գլոբալ կառավարման այդ հնարքի մասին: Մեկ այլ օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Վարչապետը հայտարարել էր, որ իր երկրի ժողովուրդը երբք չի քվեարկի ԵՄ-ից դուրս գալու օգտին, հակառակ պարագայում ինքը հրաժարական կտա, այնուհետև՝ քվեարկության արդյունքներով իր խոսքի տերը եղավ և հրաժարական տվեց: Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
