«Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը»․ Չավուշօղլու
![]() 769 Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 00:00 Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին թուրքական 24TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն. գրում է РИА Новости-ն։ «Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում։ Հիմա փակել ենք։ VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան։ Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել։ Եկել է միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում): Մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք՝ ապրիլի վերջին Անկարան չեղյալ էր հայտարարել հայկական FlyOne Armenia ավիաընկերության՝ Եվրոպա թռչելիս Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
