Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ինչ կտա մոսկովյան հանդիպումը. «Ժողովուրդ»

Ինչ կտա մոսկովյան հանդիպումը. «Ժողովուրդ»
739
Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 09:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումը:
Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգթոնում չորս օր շարունակ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե մի շարք հարցեր կողմերը համաձայնեցրել են, սակայն նաև տարաձայնություններ ունեն: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում նկատել է, որ ԱՄՆ-ում մոռացել են Արցախի կարգավիճակի մասին: «Ադրբեջանը շարունակում է իր դիրքերն առաջ տանել, նա նաև չի զիջելու: Եթե Երևանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա այդ դեպքում հնարավոր է համաձայնության հասնել, հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի»,- նշել է նա»:

Մանրամասները՝ թերթի համարում: