«Առաջարկում եմ՝ այս տարվա մայիսի 9-ը դարձնել Խաչատուրովին սատարելու համահայկական օր». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը:
Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ Ո՞ւմ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։
Իմ առաջարկն է.
Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։
Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի բանտարկությունը ազգային ծնկաչոքության ռիտուալ է թշնամու առաջ։ Սա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է։
Այսօր մի մեծ խումբ հանրային գործիչներ, քաղաքացիներ միասնաբար հանդես են գալիս՝ սատարելով գեներալ Խաչատուրովին։ Ես առաջարկում եմ՝ այս տարվա մայիսի 9-ը դարձնել Խաչատուրովին սատարելու համահայկական օր։ Իհարկե, մեծ հարց է, թե իրականում ով ում է սատարում, քանի որ իր ամրությամբ, չհանձնվելով, Խաչատուրովը, անգամ կալանքի տակ գտնվելով, շարունակում է պաշտպանել իր երկիրը և քաղաքացուն։
Այս տարվա մայիսի 9-ի մեր գլխավոր խորհրդանիշը գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, և մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք փոխադարձաբար պաշտպանել նրան։ Ցանկացած հրապարակային եղանակով՝ փողոցում, սոցցանցերում, ելույթներով, հրապարակումներով, ֆլեշմոբերով, ակցիաներով։ Կիսակոտրված-իներցիոն մայիսի 9-ը վերափոխենք պայքարի ու վճռականության օրվա։ Ամեն մեկս գտնենք մայիսի 9 նշելու մեր եղանակը ու սատարենք գեներալին, որն այսօր հաղթանակի իրական խորհրդանիշ է։
Մայիսի 9-ին այս պարզ քայլով սկիզբ դնենք նոր հանրային մեծ շարժման. «Մի՛ լռիր, աջակցի՛ր Խաչատուրովին, որ պահենք երկիրը»։ Գնանք հանրային համերաշխության բարդ ճանապարհով։ Չվախենանք»:

«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2114:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4814:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
7714:18
«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3914:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
5714:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6114:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7113:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8713:36