«Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունը զիջումների առումով վաղուց է կարմիր գծերն անցել և թվում է, թե Ադրբեջանը պետք է որ համաձայն լիներ համաձայնագիր ստորագրելու, սակայն Ադրբեջանում այս իշխանության առկայությունը որպես բարենպաստ ժամանակ է դիտարկում Արցախին ու Հայաստանին ամբողջությամբ ծնկի բերելու և հայկական հարցն առհասարակ օրակարգից դուրս բերելու համար:
Եթե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցությունների այսօրվա պայմաններին, որոնք ենթադրում են Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, ՀՀ մի շարք տարածքների անցում Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանը անգամներով ավելիին է ձգտում և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է նոր ագրեսիայի:
ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ միակողմանի զիջելու և ըստ էության, նոր կապիտուլացիա ստորագրելու վերաբերյալ, մնում է օդում կախված, իսկ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան»:

«Նիկոլ Փաշինյանը 30 արծաթ է առաջարկում քահանաներին». Դերենիկ Մալխասյան
8503:18
«Հայերի ու ադրբեջանցիների միջև կան բազմաթիվ կետեր, որոնք ունեն նմանություններ». Թաթուլ Հակոբյան
10002:06
«Ի՞նչ իմաստ ունի նախապես հերթագրվելը, եթե պայմանավորված ժամին քաղաքացին չի սպասարկվելու». Կարեն Հեքիմյան
10501:06
««Թրամփի ուղու» պատճառով Հայաստանում կարող են հաստատվել ԱՄՆ հետախուզությունն ու մասնավոր ռազմական ընկերությունները»․ Շևցով
184Երեկ, 20:55
«Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
109Երեկ, 17:48
«Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց»․ Դավիթ Անանյան
104Երեկ, 17:42
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»․ Արամ Թորոսյան
116Երեկ, 17:18
Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով (տեսանյութ)
112Երեկ, 17:12