«Շքանշաններ էին ստանում բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած իշխանավորները». Ոսկան Սարգսյան
![]() 186 Երեքշաբթի, 09 մայիսի, 2023 թ., 15:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «1992-1994 թվակների պատերազմում մեծ հաղթանակը ձեռք բերվեցին հազարավոր տղաների կյանքի, հերոսության, ժողովրդի մաքառումի շնորհիվ։ Սակայն 1994-ի մայիսի 12-ին աննախադեպ դավաճանությամբ հաղթական պատերազմը կիսատ թողնվեց, ստորագրվեց ոչինչ չպարտավորեցնող, թղթի արժեք անգամ չունեցող հրադադար, որն ամեն պահ Ադրբեջանը կարող էր խախտել։ 1995 թվականին Սահմանադրության ընդունումը, 1995թ․ խորհրդարանական, 1996թ․ նախագահական և հետագա համապետական ընտրությունները կեղծվեցին, սեփականաշնորհման անվան տակ իշխանական թայֆան թալանեց Հայաստանը, իր մեջ մաս-մաս արեց պատերազմում վերցրած հսկայական ավարը։ Սխալ էր Ռոբերտ Քոչարայնին Արցախից Հայաստան բերելը, օրենքի խախտումով նրան ՀՀ նախագահ դարձնելը, որով Արցախը վերջնականապես դուրս մնաց իր ճակատագրի վերաբերյալ բանակցություններից։ Սխալ էին պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանին, անգրագետ մարդուն պաշտպանության փոխնախարար դարձնելը, նրան Զորավար կոչելը, նրա կողմից Էջմիածին քաղաքում կատարվող կամայականությունները։ Կեղծ հայրենասիրության անվան տակ շքանշաններ էին ստանում բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած իշխանավորները, պատերազմին մասնակցած, կռվում հաշմանդամ դարձածների փոխարեն պետական արտոնություններից հաճախ օգտվում էին ազատամարտին չմասնակցածները։ Տնտեսական շրջափակման, սակայն ավելի մեծ չափով՝ օլիգարխիկ տնտեսության, պետական բյուջեի և վարկային հսկայական միջոցների թալանի հետևանքով մոտ մեկ տասնամյակ Հայաստանը գրեթե զարգացում չունեցավ, իսկ Ադրբեջանը նավթային միլիարդավոր դոլարներով սպառազինվեց, պատրատվեց պատերազմի։ Այս ամենի հետևանքով եղավ 2016-ի ապրիլյան պատերազմը, որից էլ դասեր չառանք: Դրսի հզոր ուժերը՝ ներսի ազղեցիկ գործակալների միջոցով 2018-ին կեղծ հեղափոխություն-քաղաքական թատրոնով իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա «Արցախի հարցը լուծի»։ Հիմա, հազարավոր զոհերից, Արցախի մեծ տարածքները կորցնելուց, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո էլ Հայաստանի բնակչությանը խաբում են իրենց կատարած մեղքերը չխոստովանելով, հայրենասիրական փուչ կոչերով, ներկա իշխանության դեմ գործնական չպայքարելով և այդպես նոր աղետների սպասելով։ Պատմությունը շարունակվում է, իրավիճակ չփոխվելու դեպքում Հայաստանը որպես պետություն կվերանա, կամ՝ նորից հաղթանակներ կունենանք, եթե ազգն ունենա իսկական առաջնորդներ, երկիրը թալանածներին չկոչեն հայրենասերներ, այլ՝ երկրաքանդներ, տարիներ շարունակ ստերով ժողովրդին տարիներով խաբածները, օտարների շահերի գործակալները հեռանան կամ հեռացվեն քաղաքական ասպարեզից»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
