«Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում:
Հատկապես ապրիլի 23-ից, ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո, իրավիճակը կտրուկ վատացել է:
Կտրուկ սահմանափակվել է Արցախ մտնող առաջին անհրաժեշտության ապրանքների ծավալը:
Ադրբեջանը խոչընդոտներ է առաջացնում նույնիսկ Կարմիր խաչի աշխատանքներում:
Գազի բացակայության, էլեկտրաէներգիայի խիստ ճգնաժամի և վառելիքի դիֆիցիտի հետևանքով ոչ միայն տնտեսությունն է կանգնած, այլ այնպիսի խնդիրներ են որպես հետևանք առաջանում, որ 1, 2 ամիս առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել:
Արցախը պատանդի կարգավիճակում է՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով:
Տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են, իսկ ՀՀ իշխանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ոչինչ էլ չի եղել, իսկ դրա առանձին ներկայացուցիչներ փորձում են ընդգծված լկտիությամբ ու անբարոյականությամբ արդարացնել սեփական կեցվածքն ու հանցավոր անտարբերությունը»:

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
610:04
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
5109:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
5109:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
292Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
234Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
226Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
183Երեկ, 00:36