«Տանկերը դիպուկ խոցում էին թշնամուն, զինվորները՝ մաս-մաս լինում»․ Շուշիի թեժ մարտերի մասնակից
![]() 214 Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 15:00 2020 թվականի նոյեմբերի 6-ին Շուշին 99 տոկոսով գրավված էր թշնամու կողմից։ Այս մասին Forrighst.am-ի հետ զրույցում ասել է Շուշիի համար մղվող մարտերի մասնակից սպաներից մեկը։ Նշենք, որ հրապարակումն իրականացվում է առանց զրուցակցի ինքնությունը բացահայտելու։ «Ամսի վեցին թշնամին մեզ դիմավորել է հենց Շուշիի մատույցներում, վստահ կարող եմ ասել, նոյմեբերի 6-ին Շուշին 99 տոկոսով թշնամու տիրապետության տակ էր»,-ասաց սպան՝ նշելով, որ նոյեմբերի 4-ին հրաման է ստացել մասնակցել Շուշիի պաշտպանությանը։ «Ամսի վեցին ինձ առաջադրանք տրվեց, ես պետք է տանկերի, զինտեխնիկայի միջոցով միջանցք բացեմ դեպի մեր ուժերը, որոնք արդեն պաշտպանություն են իրականացնում։ Շուշի մտնելու խաչմերուկին հանդիպեցինք հակառակորդին, այնքան թեժ մարտեր սկսվեց, որ մեր առաջխաղացումն արգելափակվեց»։ Հայկական կողմի երկու դասակը, որոնց յոթ տանկ էր ուղեկցում, Շուշիի մատույցներում թեժ մարտերի են մասնակցել։ Հենց այստեղ էլ հասկացել են, որ իրավիճակն անվերահսկելի է։ Հայ զինվորականները թշնամուն ոչնչացրել են բավականին մոտ հեռավարության վրա։ «Տանկերը դիպուկ խոցում էին հակառակորդին, անձամբ եմ տեսել, թե թշնամու զինվորները ոնց էին մաս-մաս լինում։ Մեր ստորաբաժանումն արդյունավետ ոչնչացրել է թշնամուն»,-բացառիկ մանրմասներ է պատմում պատերազմի մասնակիցը։ Ի դեպ, նոյեմբերի 6-ին, երբ, ըստ սպայի, Շուշիում անկառավարելի իրավիճակ էր և բերդաքաղաքն էլ արդեն 99 տոկոսով թշնամու վերահսկողության տակ էր, պաշտոնական քարոզչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրառում էր կատարել նոյեմբերի 9-ին։ Շուշիի անկման հետ կապված ականատես եղանք նաև պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հակասություններին։ Հետո պետք է պարզվեր, որ Ստեփանակերտից նոյեմբերի 9-ի պարտությունից ժամեր առաջ հայտնած տեղեկությունը՝ Շուշիի կորուստի մասին, ճշմարտություն է։ Շուշին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ չեն եղել, պատերազմից շուրջ երեք տարի անց ասում է թեժ մարտերին մասնակցած սպան։ «Կենդանի ուժը կար, բայց առանց ավիացիայի, առանց անօդաչուների և առանց բոլոր տեխնիկական միջոցների, որոնք մեզ կօգնեին առաջխաղացում ունենալ։ Ես բացի կենդանի ուժից և տանկերից ուրիշ ոչինչ չեմ տեսել»»։ Մանրամասները՝ տեսանյութում |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
