«Նիկոլ Փաշինյանը պիտի ուղիղ, առանց խաբելու պատասխանի». Թագուհի Թովմասյան
![]() 371 Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 10:06 ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: «Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը՝ 29.8 հազ. քառ. կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89.6 հազ․ քառ. կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Շառլ Միշելը, որի խոսքն ավելի ուշ խմբագրվեց ԵԽ կայքում. 89 600 քառ․ կմ-ը դարձավ 86 600 քառ․ կմ։ Այս իրավիճակում մի քանի հարցեր են առաջանում, որոնց պիտի Նիկոլ Փաշինյանը հստակ, ուղիղ, առանց խաբելու պատասխանի. Շ. Միշելի կողմից հնչեցված հայտարարությունից հարց է առաջանում. արդյո՞ք Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը ճանաչել եք որպես ներկայիս Ադրբեջանի տարածք, եթե դրա մեջ մտնում է նաև Արցախի Հանրապետության փոքրացած տարածքը: Ինչո՞ւ ոչ մի խոսք չկա Արցախի մասին: Հնչեցնելով խորհրդային Ադրբեջանի տարածքային թիվը՝ ի՞նչ հիմքով եք չեղարկել խորհրդային գործող օրենսդրությամբ ինքնորոշված Արցախի Հանրապետության գոյությունը և ի հակառակ մեր միասնական պայքարի, միջազգային իրավունքի, սովետական օրենսդրության, Արցախը հանձնում եք Ադրբեջանին: Դուք ինչո՞ւ եք իրավունք վերապահել Ձեզ խոսելու հայ ժողովրդի անունից՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին: 10 օրից ավել իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը հակառակի մասին է խոսում. մի քանի հարյուր հազար ստորագրություն ենք հավաքել արդեն, և պետք է ասեմ, որ հայերի մեծամասնությունը Արցախը չի ընդունում Ադրբեջանի կազմում: Ի՞նչ իրավունքով եք չեղարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ձեր գործողությունները հակասում են ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ի՞նչ իրավունքով եք սահմանափակում Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները միայն իրավունքների և անվտանգության օրակարգով: Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անկլավների հարցի լուծումն ինչպե՞ս եք ապահովելու. Հայաստանից քանի՞ անկլավային տարածք եք խոստացել հանձնել Ադրբեջանին և ի՞նչ կստանաք դրա դիմաց: Եվրոպական Միության հարգելի՛ գործընկերներ, գերիների, անհետ կորածների, բռնությամբ անհետացածների վերադարձը պետք է տեղի ունենար պատերազմից անմիջապես հետո, սակայն մոտ 3 տարի է՝ մեր գերիները դարձել են քաղաքական առևտրի առարկա, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստ անընդունելի է: Անհետ կորածների որոնողական աշխատանքները 2022թ. հունվարից դադարեցված են: Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու»: Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
