«Արցախցինե՛ր, որևէ մեկն իրավասու չէ ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի արցախցիներ, որևէ մեկն իրավասու չէ Ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, անգամ նոր հանրաքվե կարող եք նախաձեռնել, թե՝ ոչ: Առնվազն կարող են երաշխավորել Ձեր անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչն այս պահին առավել, քան երբևէ՝ խոցված է, սակայն չեն կարող օրինական գործընթացները չեղարկել: Ձեր 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին, իսկ հետագա օրենսդրական մանիպուլյացիաները այդ իրավական գործընթացի վրա այլևս տարածվել չեն կարող:
Հ.Գ. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է...»:

«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
1614:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2414:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7313:36
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»․ ակցիայի մասնակից արցախցիները՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
6613:30
«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
7013:24
«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:18