«Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունն արձագանքում է ԵՄ ղեկավարությանը». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում, ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիևի հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Այն ինչ ասել է Շառլ Միշելն արտահայտում է օրվա օրակարգն ու տեղի ունեցած բանակցությունները, որի վերաբերյալ հակառակը համենայնդեպս չի ասել ՀՀ իշխանությունը:
Արցախի նախագահն իր դիրքորոշումը փաստացի արտահայտել է ԱԳՆ միջոցով, որով նշել է իր անհամաձայնությունը Միշելի հայտարարությունների վերաբերյալ, ընդգծել այն կարևոր հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցություններում, սակայն դրանց անդրադարձ չի եղել:
Արցախի նախագահականի տարբեր պաշտոնյաներ, երեկ Արցախի վերածննդի հրապարակում հավաք անցկացրած և իշխանության հայտ ներկայացրած առանցքային անձն այս կամ այն ձևով անդրադարձել են բրյուսելյան այցին, սակայն ոչ մի խոսք չեն արտահայտել փաշինյանական իշխանության հասցեին:
Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունը արձագանքում է ԵՄ ղեկավարությանը, որը որպես միջնորդ զուտ ամփոփել է ՀՀ և Ադրբեջանի քննարկումների օրակարգը:
Բացառությամբ Արցախի մի քանի գործիչների Արցախի իշխանությունը որևէ լուրջ արձագանք չի հնչեցրել Փաշինյանի՝ Արցախի հարցով տարվող խայտառակ կուրսի վերաբերյալ:
Չնայած արցախյան հասարակության տարբեր խմբերից Փաշինյանի հասցեին ուղղվող կոշտ մեկնաբանությանը, Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի՝ Արցախը հանձնելու գործընթացին:
Եզրակացությունը մեկն է՝ Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանությունների համար, որոնք այս ընթացքում արձանագրվել են»:

«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
421:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
6918:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
6417:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
17217:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
6517:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
11217:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6517:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5917:12