«Արայիկ Հարությունյանն իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի». Տիգրան Աբրրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել:
Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները:
Իհարկե, կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում էական դեր ունի ու դրա անունը Արայիկ Հարությունյան է, ով իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի:
Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են՝ իրենից անկախ, որովհետև 2 ամիս առաջ նշանակել են, լուռ աշխատում է՝ ինչպես ինքն է պնդում, բայց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նրան ազատելու և իրեն նշանակելու պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին:
Դժգո՞հ են գործող պետնախարարի աշխատանքից, տապալել է՞ ծրագրերը, գումարներ է՞ մսխել կամ թալանել. ի՞նչ է արել, որ քննարկման, իսկ ավելի կոնկրետ՝ առևտրի եք հանել այդ պաշտոնը:
Թե ինչպիսի պետնախարար է Ներսիսյանը՝ ես ինքս չեմ կարող ասել, արցախցիները պետք է ասեն, իրենք են տեսնողն ու գնահատողը:
Ունի՞ ծրագիր Բաբայանը և ուզում է՞ կրկին պաշտոն զբաղեցնել կամ իշխանություն կրել՝ իր իրավունքն է: Իսկ թե ինչով է զբաղված ազատողն ու նշանակողը, ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է առաջնորդվում, Արցախում բոլորը գիտեն:
Արցախում բազմաթիվ խնդիրներ կա, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է:
Ինչ վերաբերվում է արցախյան քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին, ապա միանգամից ասեմ, որ արցախցիները բոլորին մանկությունից մինչև մեր օրեր լավ ճանաչում են և հստակ վերաբերմունք են արտահայտում»:

«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
1614:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2414:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7313:36
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»․ ակցիայի մասնակից արցախցիները՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
6613:30
«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
7013:24
«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:18