Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն՝ Հռոմի ստատուտի հետ։ Համենայնդեպս, երեկվա դրությամբ համաձայնագիրն ԱԺ չէր ուղարկվել, ինչի մասին պաշտոնապես հայտնեցին խորհրդարանից, թեպետ եկող շաբաթ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը։ Ինչպես հայտնի է, մարտի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և ՀՀ կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը՝ եռամսյա ժամկետում: Այսինքն՝ մայիսի 23-ը վերջնաժամկետն է, եւ համաձայնագիրը պետք է ընդունվի կամ մերժվի ՀՀ ԱԺ-ի կողմից։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, և Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել այդ դատարանում, այլև պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ տարեսկզբին միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։
ՍԴ որոշումից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներից կոշտ արձագանքներ հնչեցին։ Նպատակահարմա՞ր է արդյոք այժմ այդ համաձայնագրի վավերացումը՝ երեկ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ «Ճիշտն ասած՝ դժվարանում եմ պատասխանել, որովհետև քաղաքական դաշտն այսօր այնքան հրահեղուկ է, որ պատկերացնելու չէ, որովհետև մենք չգիտենք՝ մի քանի օր հետո իրավիճակը ոնց կփոխվի, հիմա աշխարհաքաղաքական այնպիսի մեծ տեղաշարժեր են լինում, որ դրանց հետևից հասնելն ուղղակի անհնար է, ուր մնաց՝ դրանցից առաջ անցնես»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
1614:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2414:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7313:36
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»․ ակցիայի մասնակից արցախցիները՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
6613:30
«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
7013:24
«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:18