«Ապրիլի 20-ին բժշկական հետազոտությունների համար պետպատվերի տարեկան գումարն սպառվել է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՍՊԱՌՎԵԼ Է
Ապրիլից 20-ից մինչ այս տարվա վերջ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում պետական պատվերի շրջանակներում բուժառուների բժշկական հետազոտություններ չեն կատարվի։ Այդ ԲԿ-ից տեղեկացա, որ այդտեղ վիրահատությունների և ամբուլատոր բուժման համար պետական պատվերը այժմ գործում է։ «Աստղիկ» ԲԿ-ից հայտնեցին, որ բժշկական հետազոտությունների համար պետական պատվերը կարող է ընթացիկ տարում կրկին գործել, եթե առողջապահության նախարարությունը վերոհիշյալ ԲԿ-ի հետ պայմանագիր կնքելով՝ ԲԿ-ն պետական բյուջեից նոր ֆինանսավորում ստանա: Այդ բժշկական կենտրոնի այցելուների թիվը շատ մեծ է, հիվանդասենյակները ամբողջությամբ լի են վիրահատվածներով և բուժվողներով։ Պետական բյուջեի մեծ փողերը ծախսվում են պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելու համար, առոողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաճախ տարբեր առիթներով արտերկիր գործողումների մեջ է, այդ նպատակով մեծ գումարներ են ծախսվում, սակայն բժշկական հետազոտության համար պետբյուջեում նախատեսված գումարները դեռ տարին չկիսված՝ ավարտվել են»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
43716.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74213.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88611.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93809.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
92009.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
110906.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
115705.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
265204.11.2026, 23:31