Ի՞նչ է վճարելու Վրաստանը վիզային ռեժիմը հանելու դիմաց․ ԱՄՆ դեսպան
![]() 483 Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 18:00 Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն արձագանքել է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և վիզային ռեժիմը հանելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։ Այս համատեքստում դեսպանը հարց է տալիս՝ ինչի՞ համար է դա անում Պուտինը, և ի՞նչ է վճարելու Վրաստանը դրա դիմաց։ «Մի երկիր, որի տարածքի 20 տոկոսն օկուպացրել է Ռուսաստանը, որը մշտապես ճնշման տակ է, պետք է շատ զգուշանա հարաբերությունները կարգավորելու Ռուսաստանի փորձերից։ Կարծում եմ, որ կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ հիմա: Ինչո՞ւ է Պուտինը նման զիջումներ ու առաջարկներ անում։ Որքա՞ն կարժենան ուղիղ չվերթերը, ի՞նչ պետք է վճարի Վրաստանը վիզային ռեժիմը հանելու դիմաց։ Բոլորս էլ լավ գիտենք, որ Պուտինը միշտ փորձում է երկրներից որոշակի վճար ստանալ իր գործողությունների դիմաց»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Քելի Դեգնանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին փաստաթուղթ է ստորագրել, որով չեղարկվում է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության արգելքը, որը գործում էր 2019 թվականի ամառվանից։ Պուտինի այս որոշումն ուժի մեջ է մտել ստորագրումից անմիջապես հետո՝ մայիսի 10-ին։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
