«Եթե դա սադրանք չէր, ինչի՞ էր Աշոտ Փաշինյանն անտեր, իսկ Մարիամ Փաշինյանը 10 հատ ախրանիկ ունի». Նարեկ Սամսոնյան
![]() 280 Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 22:12 Աշոտ Փաշինյանն օրենքով պետք է լինի պետական պահպանության տակ՝ որպես ՀՀ վարչապետի որդի: Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Ըստ նրա՝ փաստը, որ Աշոտ Փաշինյանը Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպի օրը հայտնվել է Վերաքննիչ դատարանի բակում՝ առանց որևէ թիկնապահի, լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ այս ամենը մտածված սադրանք է: «Եթե դա սադրանք չէր, ինչի էր Աշոտ Փաշինյանն անտեր, իսկ, օրինակ, Մարիամ Փաշինյանը 10 հատ ախրանիկ ունի, դուռ բացող ունի, ջուր բերող ունի, չիշիկացնող ունի միգուցե նաև: Կներեք: Հաջորդ հանգամանքը՝ եթե Աշոտ Փաշինյանին առևանգում էին, ինչու էր ինքը նստում մեքենա: Եթե չէր առևանգվում, էլ ինչու էր իրեն մեքենայից քցում: Մենք գործ ունենք ընտանիքապետության հետ, ինչ-որ մի հանցագործ ընտանիք եկել էս պետությունը զավթել ա, բոլոր օղակները ենթարկեցրել է իրեն ու անում է կամայական բաներ, ինչ ուզում է: Բայց հանրային բարոյականության տեսակետից սա որևէ կերպ ընկալելի չէ, մարսելի չէ: Սա որևէ մեկը չի մարսելու»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
